Friday, April 4, 2014

Ծովում երկու ալիքներ

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա: Բայց մի օր մի մեծ ամպ կարկուտ արեց և առանձնացրեց ալիքներին:
Նրանք երկուսն էլ տարբեր վայրեր ընկան, մեծը ընկավ մի ծով, իսկ մյուսը` Փոքրը, մի գետ: Բայց Մեծը կարողանում էր տեսնել Փոքրին, քանի որ նա շատ բարձրահասակ էր:

No comments:

Post a Comment